3809 դիտում
19:23 14-04-2017
Մոսկվայում 4 ցուցարար է կալանավորվել մարտի 26-ի ցույցի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով
Մոսկվայում 4 մարդ կալանավորվել է «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու» (ՌԴ ՔՕ 318 հոդված) մեղադրանքով: Այս մասին ապրիլի 13-ին տեղեկացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/features-39600099]BBC[/url] ռուսական ծառայությունը:
Քննությունը կարծում է, որ կալանավորվածները վնասվածքներ են հասցրել ոստիկաններին մարտի 26-ին Մոսկվայում հակակոռուպցիոն ցույցի ժամանակ: Նրանց սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում:
Կալանավորվածների մասին քիչ բան է հայտնի: Դրանք են Ալեքսանդր Շպակովը (ծնվ. 1977թ), Ստանիսլավ Զիմովեցը (1985թ), Յուրի Կուլիյը (1985թ), Անդրեյ Կոսիխը (1986թ.):
Այս քրեական գործը հիշեցնում է «Բոլոտնայա հրապարակ»-ի աղմկահարույց գործը: Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած «Միլիոնների երթի» մասնակիցների նկատմամբ նույնպես մեծածավալ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակում հարցաքննվել էր մոտ 1300 մարդ, ձերբակալվել էր 400-ը, որոնցից 30-ի նկատմամաբ հարուցվել էր քրեական գործ: Նրանց մի մասը մի քանի տարի անց համաներմամբ ազատ է արձակվել:
Նմանատիպ նյութեր
1617 դիտում
09:52 20-05-2022
Իգոր Խաչատուրովը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. մանրամասներ՝ ՔԿ-ից
1804 դիտում
19:22 29-11-2016
Ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է վարույթ
1593 դիտում
15:37 06-12-2016
ՀՔԾ.Ավարտվել է մաքսային ծառայողի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով նախաքննությունը
Այս բաժնից
898 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4354 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար