211652_close_icon
views-count50692 դիտում article-date 16:20 16-04-2017

Ծառայողական պարտականությունները կատարելիս սպանված գնդապետ Արթուր Վանոյանը այսօր կդառնար 50 տարեկան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը կդառնար 50 տարեկան, եթե 2016թ.-ին ծառայության ժամանակ չսպանվեր ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր»-ի անդամի կողմից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/19/90840/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 19-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ՝ գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը։ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց զինված խմբի կողմից իրականացված հարձակման արդյունքում։ Ա․ Վանոյանին ճանաչողները ասում էին․ «Արցախյան և քառօրյա պատերազմի ժամանակ իր մարտական ընկերների հետ ազերիների դեմ պայքարում նա եղել է անկոտրում և չի ընկճվել, ու զարմանում ենք, որ զոհվեց հայի ձեռքով, ինչի համար նաև դատապարում ենք ու վստահ ենք, որ մեղավորները արժանիօրեն կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։ Հոգեհանգստին ներկա էին ոստիկանության ղեկավար ողջ կազմը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր