10211 դիտում
22:16 16-04-2017
Գյուղացիները տասնյակ ոստիկանների պատանդ են վերցրել Վիետնամում
Վիետնամում Հանոյից ոչ հեռո գտնվող մի գյուղի բնակիչները հողային վեճի ժամանակ պատանդ են վերցրել 32 ոստիկանի. հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39616474]BBC[/url] ռուսական ծառայությունը:
Տեղացիները պնդում են, որ իրենց հողերը ապօրինի հատկացվել են հեռահաղորդակցման մի ընկերությանը, որը պատկանում է վիտենամական բանակին:
Շաբաթ օրը կեսօրին գյուղացիները բողոոքի ցույց են կազմակերպել: Բախումներ են տեղի ունեցել գյուղացի ակտիվիստների և տեղական իշխանությունների միջև, ձերբակալվել է 4 մարդ: Իսկ ուշ երեկոյան գյուղի բնակիչները ոստիկաններին պատանդ են վերցրել: Ակտիվիստներից մեկի խոսքերով՝ պատանդները ազատ չեն արձակվի, մինչև կառավարությունը չմիջամտի և չկարգավորի հողային վեճը:
«Մարդիկ պատնեշներ են կառուցել գյուղ մտնող ճանապարհներին: Ոչ ոք չի կարողանում մտնել կամ դուրս գալ: Ոստիկանությունը շրջափակել է ամբողջ շրջանը, խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: Իրավիճակը խիստ լարված է»,- նշում է «Ֆրանս պրեսը»:
Նմանատիպ նյութեր
1785 դիտում
11:35 15-12-2014
Սիդնեյի կենտրոնում ահաբեկիչները սրճարանի մի քանի տասնյակ այցելուների են պատանդ վերցրել. ֆոտոշարք, տեսանյութ
2668 դիտում
12:18 08-05-2014
Ռուսաստանում ադրբեջանցին կրակ է բացել ոստիկանների վրա և պատանդ վերցրել մի ամբողջ ընտանիքի
Այս բաժնից
505 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
541 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1147 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN