1608 դիտում
14:20 17-04-2017
Բրիտանացի բժիշկները «խելացի» վիրակապ են ստեղծել, որը կվերահսկի վերքի լավացման գործընթացը
Բրիտանիայում գիտնականների խումբը ստեղծել է վիրակապի տեսակ, որը կկարողանա վերահսկել վերքը լավացման ողջ ընթացքում՝ ազդանշաններ ուղարկելով բժշկողին։ Այդ մասին գրում է The Telegraph պարբերականը։
Ըստ թերթի տվյալների՝ վիրակապերը 2018 թվականին կսկսեն շուկաներ մատակարարել։
Նոր վիրակապերն ունեն սենսորներ, որոնք կհսկեն արյան մակարդելիությունը, ինֆեկցիաներ հայտնաբերելու դեպքում անմիջապես տվյալները կփոխանցեն բժշկին։ Վիրակապը կմիացվի հիվանդի սմարթֆոնի հետ և այլ կարևոր տվյալներ կհաղորդի հիվանդի առողջական վիճակի մասին։
Առաջիկա 12 ամիսների ընթացքում այն փորձակման կանցնի Սուոնսիի համալսարանում։ Բժիշկները դեռ պետք է լուծեն ևս մեկ խնդիր՝ ինչպես այն հասանելի դարձնել միջին խավի մարդկանց համար։
Նմանատիպ նյութեր
1462 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
2791 դիտում
13:49 09-12-2021
Կառավարությունը ստեղծում է «Հայ-Ալմաստ» ՍՊԸ-ն, որը կվերահսկի Հայաստանի ալմաստի բիզնեսը
Այս բաժնից
2674 դիտում
15:00 24-12-2024
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում
3610 դիտում
20:37 19-12-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Նոր տարվա կինո»