211652_close_icon

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի զինվորականներ են իջեցվել Դեր Զորի մոտ. լրատվամիջոցներ

views-count2236 դիտում article-date 20:21 17-04-2017
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի զինվորականներ են իջեցվել սիրիական Դեր Զոր շրջանի մոտակայքում, որպեսզի այստեղից ցամաքային գործողություն սկսեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին գրում է Sky News Arabia-ն: Դեռևս հստակ չէ, թե կոնկրետ որ երկրի զինվորականներն են վայրէջք կատարել Դեր Զորում: Մարտին նույն աղբյուրը հայտնել էր Ռաքքայի մոտակայքում ԻՊ-ի դեմ ձեռնարկված հատուկ գործողության մասին, որում իրենց մասնակցությունն էին ունեցել ամերիկացի զինծառայողները: Ավելի ուշ կոալիցիոն ուժերը հայտնեցին, որ դրանք Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) գրոհայիններն էին:

Նմանատիպ նյութեր