Լեգենդար Ջոն Թերին «Չելսիից» հեռանում է
«Չելսին» հայտարարեց, որ պաշտպան Ջոն Թերին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: Այդ որոշումը «Չելսին» և 36-ամյա լեգենդար խաղացողը միասին են ընդունել:
«Բոլորը «Սթեմֆորդ Բրիջում» ցանկանում են իրենց խորը երախտագիտությունը հայտնել Ջոնին: Մաղթում ենք նրան հաջողություն ապագայում», նշված է ակումբի հայտարարության մեջ:
Թերին «Չելսիում» իր նորամուտը նշել է 1998 թվականին: Այդ ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 716 հանդիպում, դարձել 66 գոլի հեղինակ, նվաճել 16 տիտղոս, այդ թվում` Անգլիայի չեմպիոնի 4 տիտղոս և Չեմպիոնների լիգան:
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ակումբում անցկացրած հանդիպումներից թվով երրորդն է: Ընդ որում, ավագի թևկապով անցկացրած խաղերի քանակով նա ռեկորդսմեն է հանդիսանում` 578: