Եվրոպայի կանանց առաջնություն. Մարիա Գևորգյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին
Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Օլգա Գիրյային, վաստակեց 5,5 միավոր և շարունակում է մնալ առաջատարների թվում:
Մեր շախմատիստուհիներից հաղթանակ տարավ նաև Մարիա Գևորգյանը, որը ուժեղ գտնվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Գովհար Բեյդուլաևայից:
[b]Եվրոպայի կանանց անհատական առաջնություն, 7-րդ տուր
[/b]
Դանիելյան Էլինա – Գիրյա Օլգա` 1:0
Վարակոմսկա Աննա – Մկրտչյան Լիլիթ` ոչ-ոքի
Ցոլակիդու Ստավրուլա – Գալոյան Լիլիթ` 1:0
Գևորգյան Մարիա – Բեյդուլաևա Գովհար` 1:0