211652_close_icon
views-count3426 դիտում article-date 10:06 18-04-2017

Կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից: Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարևորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է: Ազատ տնտեսական գոտին, որը պետք է տեղակայվի Ագարակ քաղաքի հարակից տարածքում, սկզբնական շրջանում պահանջում է մոտ 30 միլիոն դոլարի ներդրում: Սակայն վերջին շրջանում, երբ կրկին սրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունները, ազատ տնտեսական գոտու առանց այդ էլ ոչ հստակ հեռանկարները դարձել են ավելի մշուշոտ: Բացի դրանից, այդ ազատ գոտու հաջող գործունեության հիմքում դրված էր Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի հարաբերությունների խորացման ծրագրերը: Սակայն վերջին շրջանում այդ հարաբերությունների խորացման, մասնավորապես՝ ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, ըստ էության, կանգ է առել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր