211652_close_icon
views-count8594 դիտում article-date 16:16 18-04-2017

Թուրքիայում ոստիկանների և դատավորների տեղափոխող ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայի Թունջելի նահանգում Sikorsky S-70 ուղղաթիռ է վթարվել, որում եղել է 14 մարդ։ Այդ մասին հայտնել է Hurriyet-ը։ Ըստ թերթի տվյալների՝ ուղղաթիռը տեղափոխում էր 7 ոստիկանների և 2 դատավորների։ Վերջիններս, այդ թվում՝ ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները, զոհվել են։ Նախնական տեղեկություններով՝ 2 մարդ է փրկվել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Նմանատիպ նյութեր