2731 դիտում
16:40 18-04-2017
Թուրքական ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները բողոքարկելու հայց է ներկայացրել
Թուրքիայի ընդդիմությունը հայց է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ բողոքարկելու համար սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի արդյունքները։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ազգային-հանրապետական կուսակցությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրաքվեի արդյունքներով՝ ընտրողների 51 տոկոսից քիչ ավելին «այո» է ասել այդ փոփոխություններին։ Տվյալ դեպքում կընդլայնվեն Թուրքիայի նախագահի լիազորությունները և երկիրը խորհրդարանական համակարգից կանցնի նախագահականին։
Երկրի 3 խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում նախաձեռնությունը ձախողվել է, քանի որ ընտրողների մեծ մասը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին։
Նմանատիպ նյութեր
5917 դիտում
22:08 04-07-2017
Թուրքական ընդդիմությունը մտադիր է ՄԻԵԴ-ում բողոքարկել սահմանադրական հանրաքվեի արդյունքները
2216 դիտում
16:10 02-04-2019
Թուրքիայի հուսահատված իշխող կուսակցությունը բողոքարկելու է Ստամբուլում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Այս բաժնից
997 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
670 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
583 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը