211652_close_icon
views-count4686 դիտում article-date 09:36 19-04-2017

Ռուսաստանը և Թուրքիան վերացնում են միմյանց նկատմամբ պատժամիջոցները՝ տուժում է Հայաստանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի և Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկի միջև, որոնք վերաբերվում են Թուրքիայի դեմ Ռուսաստանի հայտարարած պատժամիջոցների վերացմանը: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրություններում, կողմերը պայմանավորվել են առավելագույնս կարճ ժամկետներում վերացնել պատժամիջոցները: Սա ուղղակի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Խնդիրն այն է, որ այդ պատժամիջոցների շնորհիվ մեր արտադրողները որոշակիորեն ավելացրել էին արտահանումները դեպի Ռուսաստան: Խոսքը մասնավորապես բանջարեղենի և թեթև արդյունաբերության արտադրանքի մասին է: Թուրքական որոշ ապրանքներ ներմուծվում էին Հայաստան և հայկականի անվան տակ վերաարտահանվում Ռուսաստան, ինչը ևս դրական ազդեցություն էր թողնում մեր տնտեսության վրա: Եթե ռուս- թուրքական բանակցությունները հաջող ավարտվեն, և պատժամիջոցները վերացվեն, հայ արտադրողներն ու վերաարտահանողները շոշափելի կորուստներ կկրեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր