211652_close_icon
views-count2558 դիտում article-date 09:31 20-04-2017

Վարդան Այվազյանը կարող է կրկին վերադառնալ ԱԺ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարող է կրկին վերադառնալ իր պաշտոնին: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում նա մանդատ ստանալու համար բավարար ձայներ չի ստացել: Ազգային ժողով վերադառնալու հնարավորություն, սակայն, նրա համար կարող է ստեղծվել: Բանն այն է, որ Կոտայքի մարզում Վարդան Այվազյանը ստացել է ընդամենը 7 հազար 226 ձայն և հայտնվել է չորրորդ տեղում Սամվել Սանամյանից, Անդրանիկ Հարությունյանից և Արամ Հարությունյանից հետո: Բայց, մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկում կա, որ Սամվել Սանամյանը մնա գործադիրում, իսկ Անդրանիկ Հարությունյանը իր՝ «Գազպրոմ- Արմենիա» ընկերության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնում: Այս դեպքում արդեն Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությանը բաժին ընկնող երկու մանդատները կհասնեն Վարդան Այվազյանին և Արամ Հարությունյանին: Մինչդեռ, որոշ տեղեկությունների համաձայն, Անդրանիկ Հարությունյանը պայքարում է և չի ցանկանում հրաժարվել մանդատից»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր