2730 դիտում
10:07 20-04-2017
Իշանությունը կօգտվի Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դատական հայցից և կձկձգի ԱԺ մանդատների բաշխումը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը խիստ ձեռնտու է եղել Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող իշխանությանը։
Բանն այն է, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումի առկայությունը մանդատների բաժանումը, նոր խորհրդարանի ձևավորումն ու լիազորությունների ստանձնումը հետաձգում է երկու շաբաթով։ Այդ ընթացքում իշխանությունը Երևան քաղաքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ու առավելագույն ձայներ ապահոված թեկնածուներին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հանձնարարել է աշխատել քաղաքապետի իրենց թեկնածու Տ. Մարգարյանի գլխավորած ավագանու ցուցակի համար:
Եթե ՍԴ-ն հենց ապրիլի 25-ին հրապարակի ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի վերաբերյալ իր որոշումը, ապա նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 11-ին՝ հինգշաբթի օրը, բայց եթե այն ոչ թե սահմանված 14-օրյա ժամկետում, այլ մի քանի օր ուշ տեղի ունենա, ապա ԱԺ VI գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից 4 օր հետո:
Ամենայն հավանականությամբ, հենց երկրորդ տարբերակը կգործի, որ մանդատների բաշխումը հետևի քաղաքապետի ընտրություններին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
10094 դիտում
22:33 17-02-2017
Հրապարակվել են «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի համապետական և տարածքային ամբողջական ցուցակները
7795 դիտում
22:46 08-04-2017
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննարկվի վաղը
2932 դիտում
15:11 28-04-2017
Սահմանադրական դատարանը մերժել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը