4125 դիտում
09:52 21-04-2017
Նախարար Արփինե Հովհաննիսյանը գերադասում է մանդատ ստանալ և գնալ ԱԺ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ցանկանում է մանդատ ստանալ և գնալ նոր Ազգային ժողով: Մինչև այժմ հրապարակումներ են եղել, որ նա կարող է նշանակվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում:
Խոսվել է նաև պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա նշանակման հնարավորության մասին: Սույն պաշտոնը կարող է թափուր մնալ Հովհաննես Սահակյանի հեռանալուց հետո: Խնդիրն այն է, որ եթե Արփինե Հովհաննիսյանը նոր ձևավորվող կառավարությունում այս անգամ էլ նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում, ապա ընդամենը մեկ տարի հետո նորից հրաժարական է տալու, քանի որ այդ ժամանակ ավարտվելու է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը:
Դրա հետ միաժամանակ ավարտվելու է կառավարության լիազորությունների ժամկետն ու այդ մարմինը վարչապետի գլխավորությամբ հրաժարական է տալու: Այդ ժամանակ արդեն հայտնի չէ՝ Արփինե Հովհաննիսյանը կրկին կվերանշանակվի՞ այդ պաշտոնում, թե՞ կմնա ձեռնունայն: Իսկ մայիսին խորհրդարան գալով, անկախ այն հանգամանքից՝ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ կնշանակվի, թե կլինի շարքային պատգամավոր, միևնույն է, առաջիկա հինգ տարիներին նա այդ պաշտոնում կլինի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
14236 դիտում
10:37 29-04-2017
Գևորգ Կոստանյանը՝ նախարար. Արփինե Հովհաննիսյանը՝ ԱԺ փոխնախագահ. «Ժամանակ»
2015 դիտում
10:25 14-07-2016
ՀՀԿ-ն խոստովանում է, որ չի կարող մանդատ ստանալ Գյումրիի ավագանու կազմում. «168 ժամ»
Այս բաժնից
1312 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»