2779 դիտում
18:21 22-04-2017
Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին Ազգային արխիվը կարևոր անելիք ունի
Ազգային արխիվը ավարտին է մոտեցրել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի երեք հատորների հրապարակումը և շարունակում է Ցեղասպանության զոհերի շտեմարանի ստեղծման աշխատանքները: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
«Հայոց պետականության վերականգնումը մայիսյան հերոսամարտի ճակատամարտերի արդյունք էր: Երեկ ՀՀ նախագահը պետական կառավարական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, և Ազգային արխիվը կարևոր անելիքներ ունի»,- հայտնեց արխիվի տնօրենը, և հավելեց, որ եկող տարի կազմակերպվելու են մայիսյան հերոսամարտերի լուսանկարների քարտեզների, տեսանյութերի, փաստաթղթերի ցուցադրություններ, որոնք ներկայացվելու են մի շարք երկրներում։
Վիրաբյանը տեղեկացրեց, որ Ազգային արխիվը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի վերաբերյալ փաստաթղթեր է պատրաստում, արդյունքում Մոսկվայում տպագրվելու է «Կովկասյան ռազմաճակատ» ժողովածուն, որտեղ ընդգրկվելու են Ցեղասպանությանը վերաբերղ փաստեր:
Ամատունի Վիրաբյանը նշեց նաև, որ այսօր Թուրքիայում բավական արխիվներ բացվել են, սակայն Հայաստանը դրանից չի օգտվում օսմանագետներ չունենալու պատճառով:
Նմանատիպ նյութեր
1916 դիտում
14:27 12-05-2017
Կայացել է ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների հարցերով պետական հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
754 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված