211652_close_icon
views-count17046 դիտում article-date 21:17 22-04-2017

102-րդ ռազմակայանի զինծառայողի սպանության կասկածանքով կա ձերբակալված. նա ՀՀ քաղաքացի է

Գյումրիի Բուլվարային փողոցում ապրիլի 22-ին հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Ինչպես [url=https://www.armenpress.am/arm/news/887846/gyumrium-haytnabervel-e-rusakan-102-rd-razmabazayi-zintsarayoxi.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։ [url=http://galatv.am/hy/news/187838/]ԳԱԼԱ[/url]-ն հայտնում է, որ կան նախնական տեղեկություններ, որ խանութի տարածքում Յալպաևի ու ՀՀ մի քաղաքացու միջև վիճաբանություն է ծագել, որն էլ ավարտվել է դժբախտ դեպքով: Դեպքի վայրում աշխատող իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այս վարկածը չհերքեցին՝ նշելով, թե կատարվում են համապատասխան աշխատանքներ՝ ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար: Հայ իրավապահներից բացի դեպքի վայրում էին նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունից ներկայացուցիչներ: Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ կա կասկածյալ, վերջինս ձերբակալվել է ու նախնական տեղեկություններով ՀՀ քաղաքացի է:

Նմանատիպ նյութեր