211652_close_icon
views-count12378 դիտում article-date 09:32 25-04-2017

Աջափնյակի միջադեպի հերոսը քաղաքապետարանի աշխատակցի եղբայրն է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում «Ելք» դաշինքի անդամների քարոզչությունը Աջափնյակ համայնքում խոչընդոտած անձը, ըստ մեր աղբյուրների, կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է: Պաշտոնյան կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։ Արամայիս Ավետիսյանի դեմ մեղադրանք է հարուցվել ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի և նրա կողմից ներկայացրած անձանց օգտին գործողություն կատարելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալը): Միջադեպի ժամանակ անհավասարակշիռ վարքով աչքի ընկած Գուրգեն Ավետիսյանը, ինչպես նշված է նրա ֆեյսբուքյան էջում, աշխատում է «Central City Parking»-ում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր