53362 դիտում
22:40 11-05-2017
Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մեսրոպյան ղողանջներ» խորագրով այբբենարանին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 11-ին, Վանաձոր քաղաքի Ղևոնդ Ալիշանի թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մեսրոպյան ղողանջներ» խորագրով այբբենարանին նվիրված միջոցառում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման մտահաղացումը պատկանում էր դասարանի դասվար Արմինե Մարտիրոսյանին:
Աշակերտների կողմից հնչեցին հայոց այբուբենին նվիրված բանաստեղծություններ, երգեր, ցուցադրվեցին նաև գեղեցիկ պարեր և բեմադրություն:
Մի փոքր թախիծով, բայց մեծ ուրախությամբ, որ սովորեցին Մեսրոպյան այբուբենը, դարձան տառաճանաչ` աշակերտները հրաժեշտ տվեցին այբբենարանին:
Միջոցառման վերջում դասվար Ա. Մարտիրոսյանը աշակերտներին հանձնեց վկայականներ, իսկ դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը` գրագիտության վկայականներ:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
Նմանատիպ նյութեր
21703 դիտում
21:05 11-05-2019
Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հայոց այբուբեն» խորագրով հանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ