4123 դիտում
17:51 25-04-2017
Հակոբ Սերոբյան. Մեդալ ունենք` արդեն բավարար է
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ վեց մարմնամարզիկով եւ նվաճեց մեկ բրոնզե մեդալ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում ամփոփեց առաջնության արդյունքներն ու խոսեց առաջիկա անելիքների մասին:
[b]- Ձեզ գոհացրի՞ն Եվրոպայի առաջնությունում մեր մարմնամարզիկների ելույթները:
[/b]
- Մեդալ ունենք` արդեն բավարար է: Ավելի շատ օղակներից էի ակնկալում, բայց կարեւորը` մեդալ նվաճեցինք: Ընդհանուր թիմի արդյունքները նորմալ եմ գնահատում:
Որակավորման փուլը չորս մարզիկ հաղթահարեցին, սա մեծ արդյունք է: Բացի այդ, Արթուր Դավթյանը եզրափակիչ դուրս եկավ նաեւ բազմամարտում: Այս անգամ ամենամեծ թվով մասնակիցներն ունեցանք Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում:
[b]- Խոսենք մարմնամարզիկների ելույթների մասին առանձին-առանձին:
[/b]
- Շատ գոհ եմ Հարություն Մերդինյանից: Դոհայում նա վնասվածքով էր ելույթ ունեցել, մի քանի անգամ ընկել էր: Սակայն այստեղ հավաքվեց, լավ կատարեց վարժությունը եւ բարձր գնահատական ստացավ: Արդյունքն ակնհայտ է:
Արթուր Թովմասյանը օղակներում որակավորման փուլն անցավ երկրորդ տեղով, շատ լավ կատարեց վարժությունը եւ պետք է մեդալ նվաճեր: Սակայն չհասկացանք` եզրափակչում ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ վերջում այդքան վատ ցատկեց: Դժգոհ եմ նրանից:
Արթուր Դավթյանն ամեն ինչ արեց լավագույն կերպով: Նոր կանոններով հենացատկերում նա բարդությամբ չէր կարող կատարել այն վարժությունը, որն արել էր նախորդ տարի: Նա փոքր ինչ հեշտ ցատկ կատարեց, զիջում էր մնացած մարմնամարզիկներին: Ճիշտ է, ցատկը թույլ էր, բայց լավ կատարումով նա անցավ եզրափակիչ եւ 5-րդ տեղը զբաղեցրեց: Արթուրն ավելին չէր կարող անել: Բազմամարտում մրցակցությունը շատ մեծ էր, այստեղ էլ նա 6-րդն էր:
Վահագն Դավթյանի առաջին ելույթը բարդ էր եւ որոշակի թերություններ կային: Եզրափակչում մենք մի փոքր թուլացրինք կատարումը, նա ավելի մաքուր արեց եւ բարձր գնահատական ստացավ: Մեդալների համար պայքարում Վահագնը բարդությամբ զիջեց: Հիմա պետք է մարզումների ընթացքում աշխատենք բարդ վարժության վրա եւ շտկենք սխալները:
Բազմամարտիկ Վիգեն Խաչատրյանից շատ դժգոհ եմ: Վրիպումները բավականին շատ էին: Անհասկանալի սխալներ էր անում: Առաջիկայում մի քանի մրցաշարեր բաց կթողնի, որ ավելի պատասխանատվությամբ մոտենա: Եթե նման սխալներով շարունակի` նա չի ընդգրկվի հավաքականի կազմում:
Իսկ Արմեն Պետրոսյանը հանդես եկավ իր ուժերի ներածին չափով:
[b]- Հաջորդ տարի նախատեսում եք հանդես գալ նաեւ թիմային պայքարում: Բազմամարտում փոխարինողներ ունե՞նք:
[/b]
- Բազմամարտիկներ չունենք: Այս առաջնությանը Խաչատրյանին եւ Պետրոսյանին փորձեցինք` հետագայում թիմով հանդես գալու համար: Սակայն բազմամարտից կաղում ենք: Մեր մյուս մարմնամարզիկը` Արթուր Ավետիսյանը, մակարդակով ավելի ցածր է:
[b]- Նշել էիք, որ այս տարի աշխարհի առաջնությունում օղակների վարժությունում մեր երկու մարմնամարզիկներից հանդես կգա միայն մեկը: Եվ դա պետք է պարզ դառնար Եվրոպայի առաջնությունից հետո:
[/b]
- Աշխարհի առաջնությունում օղակներ վարժությունում հանդես կգա Վահագն Դավթյանը: Ես նախապես ասել էի` աշխարհի առաջնությանը օղակներում կմասնակցի այն մարզիկը, որը Եվրոպայի առաջնությունում կհաղթի կամ ավելի լավ կմասնակցի:
[b]- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի հավաքականը:
[/b]
- Մայիսի 17-ից Սանկտ Պետերբուրգում միջազգային մրցաշարի կմասնակցենք: Այս անգամ ցանկանում ենք փորձել երիտասարդներին` Արթուր Ավետիսյանին, Ժորա Սմբատյանին եւ Գագիկ Խաչիկյանին: Ակնկալում ենք, որ Սմբատյանն ու Խաչիկյանը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք կբերեն: Այդ պատճառով նրանց արդեն պատրաստում ենք:
Նախատեսում ենք, որ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օգոստոսի վերջին կմասնակցեն Ունիվերսիադային, որտեղ լուրջ պայքար կունենանք: Դե, իսկ հետո աշխարհի առաջնությունն է:
Նմանատիպ նյութեր
4956 դիտում
17:59 25-12-2017
Հակոբ Սերոբյան. Ափսոսում եմ միայն, որ Արթուր Թովմասյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ չնվաճեց
1344 դիտում
15:32 22-10-2015
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ
2790 դիտում
15:35 27-05-2016
Հակոբ Սերոբյան. Տղաներն արեցին այն, ինչ անհրաժեշտ էր
Այս բաժնից
2239 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2590 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3895 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային