2507 դիտում
10:10 26-04-2017
ԱԳՆ-ում փորձել են փախցնե՞լ հետախուզվողին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ «հիմնավորելով», թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից, և այդպես քաղաքացին փորձել է հայտնվել ԱՄՆ-ում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ Արսեն Հակոբյանն է եղել, որը հետախուզման մեջ է գտնվել ՌԴ իրավապահ մարմինների կողմից՝ գողություն կատարելու մեղադրանքով: Հայաստանում հայտնվելուց հետո նա 2016 թվականի օգոստոսին ԱԳՆ-ից կարողացել է փաստաթուղթ ստանալ, որ իբր հետախուզման մեջ չէ, և ճողոպրել է:
Իսկ թե արտաքին գործերի նախարարության կոնկրետ որ աշխատակցից ինչպես է Արսեն Հակոբյանը տեղեկանք ձեռք բերել, այդպես էլ քննչական մարմինները գաղտնի են պահում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
793 դիտում
16:36 21-06-2024
Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ
Այս բաժնից
823 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1045 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
733 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»