211652_close_icon

Ժամանակավորապես կփակվի Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը

views-count6832 դիտում article-date 15:01 26-04-2017
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Մյասնիկյան պողոտայից մինչև Հերացի փողոցն իջնող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակելու մասին. «Հարգելի համաքաղաքացիներ, Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 26-ին ժամը 21-00-ից մինչև ապրիլի 27-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Նմանատիպ նյութեր