211652_close_icon
views-count3973 դիտում article-date 09:32 28-04-2017

ՀՅԴ-ի ախորժակը մեծացել է, բայց Կարեն Կարապետյանն այլ պլաններ ունի «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Դաշնակցության» հետ Հանրապետական կուսակցության հերթական կոալիցիան մնում է անորոշության մեջ այն առումով, որ դեռ չի կոնկրետացվում, թե այս անգամ որ նախարարություններն են տալու նրանց, քանի նախարարություն են տալու, եւ ովքեր են լինելու ՀՅԴ նախարարները: Այդ քննարկումներն առայժմ ընթանում են ամենաբարձր մակարդակում՝ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև: Երբեմն նաև վարչապետ Կարեն Կարապետյանն է ներգրավվում այդ քննարկումներին: Իսկ մինչ այդ տեղեկություններ են շրջանառվում, որ Կ.Կարապետյանին դուր չի գալիս ոչ միայն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելը, այլև այդ կուսակցության նախարարների թեկնածուները: Խոսքը վերաբերում է հատկապես գործող նախարարներին, մասնավորապես, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին ու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Կ.Կարապետյանը ՀՅԴ-ին առաջարկում է նախարարների ավելի երիտասարդ թեկնածուներ ներկայացնել: Ավելին՝ ՀՅԴ-ին անգամ նա է նախարարացուներ առաջարկում ոչ թե այդ կուսակցությունից, այլև իր շրջապատից, այնպես, ինչպես դա արել է Գյուղատնտեսության, Էներգետիկայի կամ Տրանսպորտի և կապի նախարարների դեպքում: Նա ՀՅԴ-ին առաջարկում է իրենց քվոտայով այդ մարդկանց նշանակել նախարար, փոխարենը նրանք կանդամագրվեն այդ կուսակցությանը, ինչպես դա եղավ իր և իր ներկայացրած նախարարների դեպքում՝ նրանք նշանակվեցին իրենց պաշտոններին, հետո նոր անդամագրվեցին ՀՀԿ-ին: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, ապա «Դաշնակցությունն» այս անգամ մի քանի պորտֆել ավելին է ուզում, քանի որ այս ընտրություններին՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ, մի քանի տոկոս ավելի ձայն, և մի քանի լրացուցիչ մանդատ է ստացել: ՀՅԴ-ն ուզում է ունենալ 4 նախարարի ու 3 մարզպետի պաշտոններ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր