211652_close_icon
views-count1204 դիտում article-date 11:02 25-02-2014

Սաակաշվիլին զգուշացրել է. Պուտինը պլաններ ունի՝ Ղրիմի հետ կապված

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհուրդ է տալիս ուկրաինական իշխանություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել Ղրիմին և նրա բնակչությանը, քանի որ վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հաստատ ինչ-որ բան է ձեռնարկելու»: «Վատն լուրն էայն է, որ Պուտինը, իհարկե, այնտեղ ինչ-որ բան կանի: Իսկ լավ լուրն այն է, որ դուք արդեն գիտեք, որ նա ինչ-որ բան անելու է, քանի որ նա արդեն ամեն ինչ փորձել է Հարավային Օսիայում և Աբխազիայում: Նա անձնագրեր է բաժանում, սադրանքներ կսկսի հրահրել, կցանլանա օգտագործել իր նավատորմը, որը կապում է Ուկրաինայի մնացած հատվածը Ղրիմին, որպեսզի այնտեղ միջանցք ստեղծի»,-ասել է Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր