3701 դիտում
10:07 28-04-2017
ՕՐՕ-ի կուսակցությունները դադարեցրել են շփումները. Օհանյանը ՌԴ-ում է, Րաֆֆին ԱՄՆ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները, և ակնհայտ է, որ նրանք հազիվ թե տեսանելի ապագայում շարունակեն իրենց համագործակցությունը: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցությունները գնան ինքնալուծարման ճանապարհով:
Բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Դրա պատճառը չկա: Բնականաբար կմնա «Համախմբում»-ը, բնականաբար կլինեն ֆորմատներ, որով կհամագործակցի»: Ի դեպ, Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ իրենց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նա ԱՄՆ-ում է, իսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ՝ կոնֆերանսի մասնակցելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2902 դիտում
10:50 06-04-2017
Օհանյանը, Րաֆֆին, Օսկանյանը քաղաքականությունից դուրս կգա՞ն, թե՞ նոր կուսակցություն կստեղծեն. «Ժամանակ»
1578 դիտում
11:50 06-07-2019
Ռուսաստանում հույս են հայտնել ընդլայնել ԱՄՆ-ի հետ շփումները
1928 դիտում
08:13 11-12-2015
Արա Աբրահամյանի հայաստանյան շփումները դեռևս լուրջ արդյունք չեն տվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը