211652_close_icon
views-count1581 դիտում article-date 11:50 06-07-2019

Ռուսաստանում հույս են հայտնել ընդլայնել ԱՄՆ-ի հետ շփումները

Մոսկվան հույս ունի ընդլայնել Վաշինգթոնի հետ շփումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է [url=https://lenta.ru/news/2019/07/06/usa/?fbclid=IwAR1sooqePotSZefxehkmDW18-ZOYrw_Egsgxwt4doo2OkkdYsHVuFbn6KsI]lenta.ru[/url]-ն: Անտոնովը հույս է հայտնել, որ շփումների ընդլայնումը տեղի կունենա նաև նախարարական մակարդակով: Նա նշել է, որ բանակցություններից հետո երկրները բազմաթիվ հարցեր ունեն քննարկելու, որոնց շուրջ «շփման եզրեր» կարելի է գտնել: Սակայն իրադարձությունների նման զարգացման համար պետք է «բարենպաստ մթնոլորտ» ստեղծվի, հավելել է դեսպանը։ Նշենք, որ հունիսի 28-ին Պուտինն ու Թրամփը բանակցություններ են վարել Ճապոնիայի Օսակա քաղաքում՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում, որը տևել է գրեթե մեկուկես ժամ: Երկու երկրների նախագահների քննարկման թեմաներն են եղել Իրանը, Ուկրաինան, Սիրիան, Վենեսուելան, միջուկային զենքի չտարածումը: Կրեմլում ընդգծել են, որ երկու առաջնորդների հանդիպումը չպետք է դիտարկել որպես պահանջների պարզ փոխանակում:

Նմանատիպ նյութեր