4894 դիտում
19:00 28-04-2017
«Սանիթեքը» մարդիկ են և ոչ՝ մեքենաներ. հրապարակվել է սոցիալական հոլովակ
Մայիսի 1-ի՝ Աշխատավորների միջազգային տոնին ընդառաջ «Սանիթեք» ընկերությունը սոցիալական հոլովակ է հրապարակել այն մասին, որ ցանկացած աշխատանքի, այդ թվում նաև՝ աղբահանության ծառայության հետնաբեմում կանգնած են մարդիկ ու մարդկային պատմություններ, իսկ «Սանիթեքը» մարդիկ են և ոչ՝ մեքենաներ։ Այդ մարդկային պատմություններից մեկն էլ ներկայացված է սոցիալական հոլովակում, որը նաև շրջակա միջավայրի հանդեպ հոգատար լինելու յուրատեսակ կոչ է քաղաքացիներին։
Տեսանյութում երևում է «Սանիթեքի» աշխատակցի հոգատար վերաբերմունքը քաղաքի ու նրա բնակիչների հանդեպ։ Նա իր խոսքում հիշեցնում է այնպիսի մարդկանց մասին, որոնց աշխատանքն առաջին հայացքից կարող է նկատելի չլինել շատերի համար, սակայն նրանց բացակայության դեպքում խաթարվում է քաղաքային կյանքի բնականոն ընթացքը։ Հացթուխի, կոշկակարի, պահակի, քաղաքը մաքրող մարդկանց ջանքերը կարևորվում են հոլովակի հերոսի կողմից, քանի որ ինքն էլ լավ գիտի աննկատ, բայց պատասխանատու աշխատանքի գինը։
Սոցիալական հոլովակը կոչված է նպաստելու հանրային ծառայության ոլորտում մարդկանց կողմից քաղաքային միջավայրի հանդեպ պատասխանատվության և հոգատարության մշակույթի ձևավորմանը։
Հոլովակը հասանելի է [url=https://web.facebook.com/SanitekArmenia/videos/1843208909338342/?_rdc=1&_rdr]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
4098 դիտում
15:53 16-06-2017
«Հոգատարությունը սկսվում է քեզանից». «Սանիթեքը» սոցիալական արշավ է նախաձեռնել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2868 դիտում
11:45 28-08-2021
Մեր վճարած հարկերը վերադառնում են բոլորիս. սոցիալական հոլովակ
1271 դիտում
16:29 27-10-2021
ՊԵԿ-ը սոցիալական հոլովակ է ներկայացրել արտերկրից գնումներ կատարողների համար
Այս բաժնից
919 դիտում
17:26 31-10-2024
Ինչու հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը. Արտակ Զաքարյանը 10 պատճառ է ներկայացրել
478 դիտում
16:52 31-10-2024
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
3199 դիտում
16:28 31-10-2024
Ահազանգ իրավապահներին՝ 24 հազար դոլարով շենգեն վիզա են «դասավորել». Aravot.am