8519 դիտում
21:58 28-04-2017
ԱԻ նախարարը հետևել է փրկարարների 36-ժամանոց դաշտային վարժանքին
Ապրիլի 28-ին ՀՀ ԱԻ նախարարությունը շարունակել է Կոտայքի մարզում անցկացվող «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 36-ժամանոց դաշտային վարժանքը, որի ընթացքին հետևել է նաև ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը:
Ուսումնավարժության հիմնական նպատակը ՓԾ միջազգային մարդասիրական առաքելությունների համար նախատեսված և ՄԱԿ-ի որակավորում ունեցող թիմի պատրաստվածության բարձրացումն է:
ՀՀ ԱԻ նախարարը եղավ Լուսակերտի ուսումնական կենտրոնում տեղակայված վրանային քաղաքում և գործնական աշխատանքների համար Արզնու ձորում ձևավորված ուսումնական տեղամասերում: Սցենարի համաձայն` հայ փրկարարներն օգնության էին մեկնել ուժեղ երկրաշարժից «տուժած» երկիր:
ՀՀ ԱԻ նախարարության ԻՆՍԱՐԱԳ-ի միջազգային որակավորում ունեցող միջին դասի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը բաղկացած է 100 փրկարարից (որից 50-ը պահեստային):
Վրանային քաղաքում ծավալված էին արձագանքման միջազգային և տեղական կառավարման կետերը, դաշտային բուժկետը, ճաշարանը, սանիտարական և վարակազերծման կետերը` ապահովված բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Թիմը հագեցած է 3 օր անընդմեջ 24-ժամյա ռեժիմով որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար նախատեսված գույքով: Բոլոր փրկարարները տիրապետում են օտար լեզուների, ինչպես նաև ԻՆՍԱՐԱԳ-ի ուղեցույցերով հաստատված ժեստերի ու նշանների միջազգային լեզուներին, որոնց ծանոթ են ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ բոլոր փրկարարական ջոկատները:
Տարածաշրջանում միակը ՄԱԿ-ի միջազգային որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմն իրավունք ունի տուժող երկրի արձագանքող ուժերի բացակայության/վնասված լինելու և առաջինն աղետի գոտի ժամանելու դեպքում ստանձնել տեղում գործողությունների կառավարման գործառույթը, ինչը խաղարկվել է նաև այս վարժանքի ընթացքում:
ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարեց մշակել առաջարկություններ` ուղղված ՔՈՓ թիմի հմտությունների ու կարողությունների հզորացմանը, առավել ժամանակակից տեխնիկայով համալրմանը և ՓԾ մյուս ջոկատների որակավորման բարձրացմանը` ամբողջ հանրապետության տարածքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
4952 դիտում
14:49 19-06-2014
Չիլիում պոռնոաստղը 12-ժամանոց սեքս-մարաթոն է խոստսցել երկրպագուներին` երկրի հավաքականի հաղթանակի դեպքում
1305 դիտում
16:54 11-09-2014
Ավարտվել է միջազգային որոնողափրկարարական թիմերի 36-ժամանոց ստուգողական վարժանքը. ֆոտոշարք
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ