3101 դիտում
20:41 26-09-2017
ՀՀ ԱԻՆ փրկարարները մասնակցում են Բոսնիա և Հերցեգովինայի Թուզլա քաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի միջազգային դաշտային վարժանքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԻՆ փրկարարները մասնակցում են սեպտեմբերի 24-30-ը Բոսնիա և Հերցեգովինայի Թուզլա քաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի 18-րդ միջազգային դաշտային վարժանքին:
«Բոսնիա և Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից՝ նպատակ ունենալով կատարելագործել խոշոր աղետներին արձագանքող միջազգային փրկարարական թիմերի հմտությունները և ամրապնդել նրանց միջև համագործակցությունը:
Վարժանքի առաջին օրերը նվիրված են եղել որոնողափրկարարական և ջրափրկարարական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև տարբեր քիմիական, կենսաբանական ու ճառագայթային նյութերի հետ կապված աղետների արձագանքման թեմաներով դասընթացներին:
Սեպտեմբերի 25-ին անցկացվել են տեսական դասընթացներ, իսկ հաջորդ օրը Թուզլա քաղաքի մատույցներում վարժանքին ներգրավված 30 երկիր ներկայացնող փրկարարները հնարավորություն են ստացել գործնականում կիրառելու իրենց հմտությունները:
Տարերային աղետների հետևանքների վերացման 18-րդ միջազգային դաշտային վարժանքին ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացնում է 22 փրկարար՝ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման ու փրկարարական ուժերի վարչություններից, Աղետների բժշկության կենտրոնից, հատուկ ջրափրակարար ջոկատից և Շիրակի մարզային փրկարարական վարչությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
1645 դիտում
13:49 06-07-2016
ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցում են ՆԱՏՕ-ի սեմինար-վարժանքին
8450 դիտում
21:58 28-04-2017
ԱԻ նախարարը հետևել է փրկարարների 36-ժամանոց դաշտային վարժանքին
2762 դիտում
21:06 16-05-2014
Բոսնիա և Հերցեգովինայի մի մասն անցել է ջրի տակ
Այս բաժնից
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
532 դիտում
09:59 18-10-2024
Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան