27976 դիտում
20:30 29-04-2017
Բեռնատարի վարորդը, անտեսելով վարչապետի հորդորները, Երևան-Սևան ավտոճանապարհը լցնում էր շինարարական աղբով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պետք է անողոք պայքար տանել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր աղտոտում են ճանապարհները, իսկ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի ոստիկանությունը հայտնաբերի այն քաղաքացիներին, ովքեր կկեղտոտեն շրջակա միջավայրը։
Այսօր՝ ապրիլի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ է արել, որով երևում է, թե ինչպես է КамАЗ մակնիշի 832 ԼD 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի շինարարական աղբ թափում։
Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու է թափում, վարորդն անհասկանալի բառեր էր արտահայտում։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Կոտայքի մարզի ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանն ու շրջակա միջավայրն աղտոտող բեռնատարի վարորդը կհայտնաբերվի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+