2814 դիտում
18:35 29-04-2017
Մակեդոնիայում ցույցերը շարունակվում են. ԵՄ-ն դատապարտել է ընդդիմության հարձակումը խորհրդարանի վրա
Մակեդոնիայում շարունակվում են արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով զանգվածային ցույցերը: Ապրիլի 27-ին հարյուրավոր մարդիկ ներխուժել էին խորհրդարան և ծեծի ենթարկել սոցիալ-դեմոկրատներին, ովքեր փորձել են ալբանացի պատգամավորների հետ դաշինք կազմել և կառավարություն ձևավորել: Այս մասին հայտնում է vesti.ru-n:
Այսօրվա ցույցը խաղաղ է անցնում: Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաք Սկոպյեում Եվրամիության ներկայացուցչության շենքի մոտ: Ցույցերը կազմակերպում է «Հանուն միասնական Մակեդոնիայի» ազգայնական կուսակցությունը:
Եվրամիությունը նախօրեին հայտարարությամբ դատապարտել է ընդդիմության հարձակումը խորհրդարանի շենքի վրա:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ խորհրդարանի խոսնակ է ընտրվել ծագումով ալբանացի Տալաթա Ջաֆերին: Ալբանացիները կազմում են Մակեդոնիայի բնակչության մեկ քառորդը:
Նմանատիպ նյութեր
5594 դիտում
14:31 30-07-2017
Վենեսուելայում սահմանադիր ժողովի ընտրություններ են, իսկ ընդդիմության ցույցերը շարունակվում են. կա 3 զոհ.
14172 դիտում
22:38 17-10-2020
Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ հարձակումը. 168.am
1264 դիտում
21:10 23-11-2024
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Այս բաժնից
931 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը