211652_close_icon
views-count8790 դիտում article-date 22:01 01-05-2017

Խոսե Խիմենես. «Ատլետիկոն» գիտի, թե ինչպես հաղթել «Ռեալին»

«Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը նշել է, որ թիմը պատրաստ է արժանի խաղ ցուցադրել «Ռեալի» դեմ` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: «Մենք ծարավ ենք հաղթանակների: Ցանկանում ենք աճել, պայքարել մեզ բնորոշ տոկունությամբ` անկախ նրանից, թե որ մրցաշարին ենք մասնակցում: Մենք ամենուրեք մրցունակ ենք: Կարևոր չէ, դա ընկերական խաղ է, թե` Չեմպիոնների լիգայի: Մենք մեր մեջ սերմանում ենք պայքարի ոգին, որպեսզի հասնենք այն նպատակներին, որոնք ամեն անգամ դնում ենք մեր առջև մրցաշրջանի սկզբում: «Ատլետիկոն» պատրաստ է դիմակայել ցանկացած թիմի, որը մեր ճանապարհին կկանգնի: Մենք լավ մարզավիճակում ենք գտնվում և պատրաստվում ենք արժանավայել խաղալ «Ռեալի» հետ: Մենք նրանց արդեն հաղթել ենք «Սանտյագո Բերնաբեույում», ինչպես և` մեր հարկի տակ», ասել է Խիմենեսը:

Նմանատիպ նյութեր