211652_close_icon

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

views-count2610 դիտում article-date 11:46 03-05-2017
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հունիս ամսվա մատակարարումների ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,75 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.84 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունիս ամսվա մատակարարումների ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.59 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47.94 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր