211652_close_icon
views-count2566 դիտում article-date 10:36 03-05-2017

Լոռու մարզի գյուղերի բնակիչները հետ են վերադարձնում հողերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանն ամփոփելով անցյալ շաբաթ մարզեր կատարած ճանաչողական այցի արդյունքները, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ շատ համայնքների ղեկավարներ նույնիսկ չեն էլ հասկացել, թե վարչապետի հանձնարարականով տեղերում համայնքային բիզնես ծրագրեր ասվածն ինչ է, ինչ նպատակ ունի, ինչպես պետք է համայնքը մասնակցի այդ ծրագրին և ընդհանրապես ինչ է իրենցից ուզում կառավարությունը: «Եթե փորձենք ընդհանուր ներկայացնել, ապա վիճակը այդքան էլ լավ չէր: Խայտառակ վիճակում էին նաև գյուղեր տանող ճանապարհները: Գյուղացիների մոտ գումար չկար, իսկ գյուղերում՝ աշխատանք: Դրա պատճառով էլ տղամարդիկ հիմնականում մեկնում են այլ երկրներ»,- ասաց Ի.Գալոյանը: Դարպաս, Գուգարք, Մարգահովիտ, Շահումյան համայնքներում գյուղացիները հիմնականում հետ են վերադարձնում հողերը, քանի որ տեխնիկա և գումար չունեն հողերը մշակելու համար: Երիտասարդների մեծ մասը Ռուսաստանում են, իսկ հայրենի գյուղ են վերադառնում միայն ձմռան ամիսներին, երբ այնտեղ գործ չկա: Մարգահովիտի համայնքապետ Սամվել Անանյանի տեղեկացմամբ՝ գյուղի 80%–ը աշխատանքային միգրանտներ են: Դարպասի գյուղապետ Սամվել Ավետյանն էլ տեղեկացրեց, որ իրենց գյուղում գերադասում են ընդհանրապես չաշխատել, քան ցածր վարձատրվող աշխատանք ունենալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր