7476 դիտում
21:17 03-05-2017
Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Վիեննայում
Ապրիլի 28-ին Վիեննայի ՛՛Porgy&Bess՛՛ ջազ ակումբում Ավստրիայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով կազմակերպել էր «Հայկական ոգի» խորագրով ջազ երեկո, որին հայկական դասական, ժողովրդական և հոգևոր երաժշտության ինքնատիպ կատարումները ներկայացրեց Կարեն Ասատրյանի ջազ համույթը:
Երեկոյին ներկա էին Ավստրիայի կառավարական գործակալությունների, դաշնային և քաղաքային իշխանությունների, Ավստրիայի կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային ու հասարակական գործիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ:
Երեկոն ողջույնի խոսքով բացեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ դիվանագիտական հարաբերությունները հաստատելուց ի վեր երկու երկրների միջև ստեղծված բարեկամական հարաբերություններին և համագործակցության բազմամյա պատմութայանը, որին համահունչ է այս տարվա ընթացքում երկու երկրներում տեղի ունեցող բազմատեսակ միջոցառումների անցակցումը: Շնորհակալություն հայտնելով հայ և օտարերկրյա երաժիշտներին ու հանդիսատեսին միջոցառմանը մասնակցելու համար՝ դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց «Հայկական ոգի» նախագիծը, համույթի գեղարվեստական ղեկավար, ճանաչված ջազմեն և կոմպոզիտոր Կարեն Ասատրյանին, մյուս երաժիշտներին, ընգծելով, որ նրանք Հայաստանի և հայ ժողովրդի լավագույն պատվիրակներն են տարբեր երկրներում և յուրահատուկ մշակութային կամուրջ են հանդսիանում տարբեր հասարակությունների միջև:
Ավստրիահայ Կարեն Ասատրյանի, իրաքահայ երգչուհի Ռիտա Մովսիսյանի, ուրուգվայահայ բուզուկահար Խուան-Կառլոս Սունգուրլյանի և միջազգային այդ համույթի մյուս անդամների ներկայացմամբ հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, ժամանակակից հայ կոմպոզիտորների մեղեդիների ջազային մշակումները՝ համեմված Ասատրյանի վիրտուոզ դաշնամուրային կատարմամբ և Ռիտա Մովսիսյանի անզուգական ձայնով:
Համերգից առաջ ակումբի նախասրահում բացվել էր հայ արվեստագետ Հրաչյա Վարդանյանի արվեստի գործերի՝ վիշապագորգերի ցուցահանդեսը, որին մասնակցեցին ավստրիացի արվեստագետներ, քննադատներ և լրագրողներ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հունիս ամիսը, որից հետո տեղափոխվելու է ավստրիական մեկ այլ՝ Շայբս քաղաք, որտեղ Հրաչյա Վարդանյանը գտնվում է Ավստրիայի մշակույթի նախարարության ՛՛Artists in Residence՛՛ ծրագրի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
5140 դիտում
23:08 03-10-2017
Հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Դամասկոսում
1051 դիտում
17:43 30-03-2017
Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25֊ամյակին նվիրված քննարկում է անցկացվել
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»