211652_close_icon
views-count2199 դիտում article-date 09:54 04-05-2017

Ընտրախախտման փորձ կատարածներից շատերը հայտնվել են լքված վիճակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աժ վերջին ընտրություններում ընտրախախտման փորձ արածներից շատերը հայտնվել են խաբված վիճակում: Ընտրախախտման փորձերի առթիվ քրեական գործեր են հարուցվել, այդ մարդկանց մեղադրանք առաջադրել, բայց կուսակցությունները, որոնց օգտին իրենք գնացել են այդ քայլին, լվացել են ձեռքերն ու չեն փորձում «նվիրյալ ընտրակեղծարարներին» որևէ կերպ աջակցել, անգամ փաստաբանի ծախսերը չեն փորձում հոգալ: Իսկ մինչ այդ նկատենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Աժ ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ հարուցվել է 19 քրեական գործ, որից միայն 12-ն՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերի համար, 3 գործ էլ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր