Վարդան Կարապետյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
Գլենդելի քաղաքային խորհրդում տեղի ունեցած քվեարկության ժամանակ Վարդան Կարապետյանը միաձայն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ։ Այս մասին հայտնում է [url=http://asbarez.com/162850/vartan-gharpetian-elected-glendale-mayor/]asbarez.com[/url]-ը։
Կարապետյանն առաջին անգամ ընտվել է Գլենդելի քաղաքային խորհրդում 2015 թվականի ապրիլին և տարբեր հանձնաժողովներում զբաղեցրել տարբեր ղեկավար պաշտոններ՝ Նախագծերի վերանայման խորհրդի հանձնակատար, զբոսայգիների, հանգստի ու համայնքային ծառայությունների հանձնաժողովի հանձնակատար, պատմական հուշարձանների պահպանության հանձնակատար և այլն։
Վ. Կարապետյանն ամուսնացած է, ունի 3 երեխա, ովքեր սովորում են Գլենդելի հանրային դպրոցներում:
Խորհրդում են վերընտրվել նաև Արա Նաջարյանը, Զարեհ Սինանյանը, ինչպես նաև առաջին անգամ ընտրվել է Վրեժ Աղաջանյանը, իսկ Արդի Քասախյանը և Րաֆֆի Մանուկյանը կշարունակեն իրենց գործունեությունը խորհրդում համապատասխանաբար որպես քարտուղար և գանձապահ։