211652_close_icon
views-count1150 դիտում article-date 11:50 09-02-2025

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ. NY Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր Իրանի հետ գործարք կնքել, քան ռազմական գործողությունների դիմել։

«Ես կցանկանայի Իրանի հետ գործարք կնքել միջուկային հարցերի շուրջ, ես դա կգերադասեի ռմբակոծությունից»,- ասել է Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ եթե նման գործարք ձեռք բերվի, Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի վրա։ Այնուամենայնիվ, Թրամփը հրաժարվել է բացահայտել հնարավոր բանակցությունների մանրամասները։

Նախագահը հավելել է, որ հույս ունի՝ իրանցիները կհրաժարվեն իրենց ներկայիս ծրագրերից։

«Ես նրանց կասեմ, որ պատրաստ եմ գործարք կնքել»,- ասել է Թրամփը։

Հարցին, թե կոնկրետ ինչ է առաջարկելու Իրանին համաձայնագրի դիմաց, Թրամփը պատասխանել է, որ չի կարող դա ասել:

«Բայց ես նրանց չեմ ռմբակոծի»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
 

Նմանատիպ նյութեր