211652_close_icon

Ամերիկացի լուսանկարչուհին լուսանկարել է իր մահվան պատճառ դարձած պայթյունը

views-count2540 դիտում article-date 16:30 04-05-2017
2013 թվականի հուլիսի երկուսին Աֆղանստանի Լագման նահանգի զինծառայողների զորավարժությունների ժամանակ պայթյուն որոտաց, որը խլեց Աֆղանստանի բանակի չորս զինվորի և 22-ամյա ամերիկացի ռազմական լուսանկարիչ Հիլդայի Քլեյտոնի կյանքը: ԱՄՆ-ի զինված ուժերի Military Review ամսագիրը այդ պայթյունից երկու լուսանկար է հրապարակել: Այս մասին գրում է gazeta.ru-ն: Լուսանկարներից մեկի հեղինակը Հիլդան է, իսկ մյուսինը՝ նրա աշակերտը՝ աֆղանցի ռազմական ֆոտոթղթակիցը: Նշվում է, որ լուսանկարները հրապարակելու մասին որոշումը կայացվել է քննարկումից հետո:

Նմանատիպ նյութեր