211652_close_icon
views-count4995 դիտում article-date 16:56 04-05-2017

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Ալի Լարիջանիին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ գործընկեր, խոր կսկիծով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արեւմուտքում գտնվող Գոլեստան նահանգում ածխի հանքահորում որոտացած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Նմանատիպ նյութեր