6746 դիտում
19:49 04-05-2017
Nokia-ն 2018-ին կկրճատի 200 աշխատատեղ
Nokia-ն նախատեսում է 2018-ին Ֆինլանդիայում կրճատել մոտ 200 աշխատատեղ: Սա վերաբերում է ոչ միայն գլխամասային գրասենյակին, որը կկրճատվի երկու երրորդով, այլև Օուլուին և Տամպերեին: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ավելի վաղ Nokia-ն հայտարարել էր, որ այդ կերպ նախատեսում է տարեկան 1,2 միլիարդ եվրո խնայել:
Ընկերությունը նշել է, որ ձեռնարկված միջոցառումները «բարդ են, բայց անհրաժեշտ քայլ են»: Մայիսի 11-ին կսկսվեն բանակցություններ, որի արդյունքում պարզ կդառնա, թե ով կկորցնի աշխատանքը: Մնացած կրջատումները կիրականացվեն մինչև տարվա վերջ:
Այժմ Ֆինլանդիայում Nokia-ի աշխատակիցների թիվը հասնում, է 6500-ի: 2016-ին նույնպես եղել են կրճատումներ, որոնց հետևանքով 960 մարդ կորցրել է աշխատանքը:
Նմանատիպ նյութեր
754 դիտում
13:03 01-05-2023
Առաջիկա 5 տարում արհեստական բանականությունն աշխարհում կկրճատի 26 մլն աշխատատեղ. զեկույց
6298 դիտում
10:25 04-12-2019
Fly Armenia Airways-ը Հայաստան կբերի մի քանի հատ «Բոինգ», կբացի 200 աշխատատեղ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1393 դիտում
14:05 04-01-2025
Սելենա Գոմեսը պատմել է իր առաջին համբույրի մասին
1099 դիտում
12:18 04-01-2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել