2691 դիտում
19:37 04-05-2017
Ռուս գործընկերներին տպավորել է Երևան քաղաքի պատմության թանգարանի «Էքսկուրսիան՝ անակնկալով» ծրագիրը
Մայիսի 4-5-ը Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում նախատեսված հանդիպումների համատեքստում Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` «Համագործակցություն թանգարանային գործի բնագավառում» թեմայով:
Քննարկմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի` Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանի տնօրեն Սերգեյ Կուրնոսովը, Սանկտ Պետերբուրգի «Մանեժ» կենտրոնական ցուցահանդեսային սրահի փոխտնօրեն Տատյանա Լարինան, Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և «Կարեն Դեմիրճյանի թանգարանի» աշխատակազմերը` տնօրենների գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում սանկտպետերբուրգցի և երևանցի գործընկերները ներկայացրել են իրենց թանգարանների պատմությունը, հիմնական ցուցադրություններն ու առաջիկա նախաձեռնությունները:
Պատմական ակնարկներ են ներկայացվել Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանի և «Մանեժ» կենտրոնական ցուցահանդեսային սրահի գործունեության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների հետ ունեցած թեմատիկ համագործակցության վերաբերյալ:
Ռուս գործընկերներին հատկապես տպավորել է Երևան քաղաքի պատմության թանգարանի «Էքսկուրսիան՝ անակնկալով» ծրագիրը, որի ժամանակ ազգային տարազներով ուսանողներն ավանդական նախահարսանեկան թատերականացված ծեսով ներկայացնում են թանգարանի` կենցաղը բնութագրող սրահը: Կողմերը քննարկել են նաև համագործակցության ուղղություններն ու երկու քաղաքներում փոխայցերի միջոցով թանգարանային ցուցադրություններ կազմակերպելու հեռանկարները:
Նմանատիպ նյութեր
5805 դիտում
12:44 16-11-2018
Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցը
3545 դիտում
22:46 17-05-2014
Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բաց կլինեն մինչև կեսգիշեր
Այս բաժնից
625 դիտում
16:32 28-10-2024
Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները․ ԳՇ պետ
619 դիտում
15:57 28-10-2024
Զգուշացեք դեղերի կեղծ գովազդից. Սամվել Մարտիրոսյան