211652_close_icon
views-count7616 դիտում article-date 10:38 05-05-2017

Եթե չէր գալու ԱԺ, ինչո՞ւ էր այդպես ինքնամոռաց պայքարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր թիվ 2 ընտրատարածքում և ստացել 18 հազար 695 քվե, հրաժարվել է պատգամավորական մանդատից: Սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանում Արման Սահակյանը կատաղի պայքար էր մղում ձայն ստանալու համար, ընդհուպ մինչև ընդհարվելով նույն ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուների հետ: Երեկ «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց՝ եթե չէր գալու ԱԺ, ինչո՞ւ էր այդպես ինքնամոռաց պայքարում: «Ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ, պիտի ենթարկվի իր քաղաքական թիմի որոշումներին: ...Ես պատրաստակամ եմ աշխատելու և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում»,- ասաց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր