211652_close_icon
views-count3109 դիտում article-date 12:10 06-05-2017

Թուրքիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճում է՝ չնայած պաշտոնական հարաբերությունների բացակայությանը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ադրբեջանական խնձորի թեմայի շուրջ առաջացած աղմուկն աստիճանաբար սկսում է մարել: Դեռ նախորդ հրապա­րակումներից մեկում անդրադառնալով այդ թեմային՝ գրել էինք, որ «ինչպե՞ս է ադրբեջա­նական խնձորը հայտնվել Հայաստանում» հարցից ոչ պակաս կարևոր է «ինչո՞ւ է ադրբե­ջանական խնձորը մրցունակ Հայաստանում» հարցը: Որովհետև, եթե ինչ-որ ապրանք ար­գելված չէ և մրցունակ է գին/որակ հարաբե­րակցությամբ, ապա այն, միևնույն է, հայտնվելու է որևէ երկրի շուկայում' անկախ նրանից, թե ինչպիսին են հարաբերություն­ներն արտադրող երկրի հետ: Լավագույն օրի­նակը Թուրքիան է, որի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է' չնայած պաշտոնական հարաբերությունների բացակայությանը: ՀՀ-Թուրքիա առևտրաշրջանությունը 2000-ականների կե­սերից սկսեց աճել և տարեկան 40 մլն դոլա­րից 2008 թվականին հասավ պիկային ցուցա­նիշի' մոտ 270 մլն դոլարի: Դրանից հետո շրջանառությունը նվազել և աճել է, սակայն միջինում Թուրքիայի հետ արել ենք տարե­կան 220-225 մլն դոլարի առևտուր: Խոսքը գրեթե ամբողջությամբ թուրքական ապրանք­ների ներմուծման մասին է (Հայաստանից ար­տահանվել է տարեկան միջինը 1 մլն դոլարի ապրանք)»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր