1248 դիտում
10:11 19-03-2015
Հայաստանի իշխանությունը դեռևս չի պատկերացնում այն սահմանը, որն իրեն կարող է թույլ տալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում. 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ երեկ Երևանում ավարտվեց Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը: Երեկ երեկոյան էլ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել՝ շարունակելու, ինչպես ինքն էր նախօրեին հայտարարել, Հայաստանի «եվրոպական շաբաթը»: Նա այնտեղ մասնակցելու է Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: Վերջին երեք օրերին Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության շարունակության վերաբերյալ Երևանում, ինչպես՝ հայ, այնպես էլ՝ եվրոպացի պաշտոնյաների կողմից այնքան հայտարարություններ հնչեցին, որքան, թերևս, չէին հնչել 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հաջորդած մեկուկես տարիների ընթացքում:
Իհարկե, այդ հայտարարություններն առայժմ շարունակում են ավելի շատ հռչակագրային բնույթ կրել, սակայն, դրանով հանդերձ, տեսանելի է, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրամիության հետ գրեթե կանգ առած հարաբերություններում ինչ-որ գործընթաց է սկսվել: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունը դեռևս չի պատկերացնում այն սահմանը, որն իրեն կարող է թույլ տալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում: Չի պատկերացնում, որովհետև չգիտի՝ որքանո՞վ դա թույլ կտա Ռուսաստանը:
Մյուս կողմից, սակայն, որքան էլ առաջին հայացքից անհավանական է թվում, հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն առնվազն չի բացառում ինչ-որ ձևով ԵՏՄ-ից Հայաստանը «պոկելու» հնարավորությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
18998 դիտում
09:37 30-06-2018
Ադրբեջանը չի պատկերացնում, թե ինչ կարող է սպասել այս իշխանություններից. բարձր լարվածության գործընթաց է. «168 ժամ»
4260 դիտում
10:30 28-01-2017
Խաչատուր Սուքիասյանը դեռևս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության հարցում. «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը