Ապրիլի 24-30-ը Երևանի քաղաքապետարանի կենտրոնական «Թեժ գծով» ստացվել է 264 հեռախոսազանգ
Ապրիլի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 264 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 229-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 35 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 64 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ 11-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: