Ալեն Դելոնը հայտարարել է իր կինոկարիերան ավարտելու մասին
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ ներկա պահին ֆիլմը, որում նկարահանվում է, վերջինը կլինի իր կինոկարիերայում։ Այս մասին գրում է Le Parisien-ը։
«Սա լինելու է իմ վերջին ֆիլմը, քանի որ ես՝ ինչպես բռնցքամարտիկը, ով չի ուզում ավելորդ մենամարտ անցկացնել, նույնպես չեմ ուզում ավելորդ ֆիլմում նկարահանվել»,-պարզաբանել է դերասանը։
81-ամյա Դելոնի խոսքով՝ ներկայիս ֆիլմը, որի անվանումը նա չասաց, տարեց սիրահարների մասին է լինելու։