Ավելի լուսավոր Երևան. Երևանի քաղաքապետարանը բակերի վնասված լույսերն է նորոգել
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 24-28-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 452 վնասված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 5 փողոց, փողոցի հատված, բակային 5 տարածք, 2 կամարանցում և 1 հուշարձանի շրջակայք: Ընթացքում են 9 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: