4310 դիտում
11:06 08-05-2017
Այսօր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային օրն է
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային օրը նշում են մայիսի 8-ին: 1859թ. հունիսի 24-ին Հյուսիսային Իտալիայի Սոլֆերինո քաղաքի մոտ բախվում են ավստրիական կայսրության և Ֆրանկո-սարդինյան միության զորքերը: Մի քանի ժամ անց արդեն մարտի դաշտում 40 հազար վիրավոր և զոհ կար:
Շվեյցարացի վաճառական Անրի Դյունանը (1828թ. մայիսի 8 - 1910 հոկտեմբերի 30) դեպի Ալժիր ճամփորդության ճանապարհին պատահաբար այս դեպքերի ականատեսն է դառնում: Տեղաբնիկների օգնությամբ Դյունանը փորձում է օգնել վիրավորներին:
Ցնցված այս դեպքերից` նա ընդհատում է ճամփորդությունը, վերադառնում Ժնև` տպավորությունները շարադրելով «Հիշողություններ Սոլֆերինոյի մասին» գրքում: Այն մեծ արձագանք է գտնում Եվրոպայում:
Գրքում Դյունանն առաջարկում է յուրաքանչյուր երկրում հիմնել մի կազմակերպություն, որը պատերազմի ժամանակ զինված ուժերի բուժանձնակազմին օգնող կամավորներ կպատրաստեր, պետություններին առաջարկում է համաձայնության գալ զինված ընդհարումների ժամանակ վիրավորներին օգնության մասին դրույթների շուրջ:
Այս գաղափարները կյանքի կոչելու նպատակով 1863թ. փետրվարի 9-ին Շվեյցարիայի հինգ քաղաքացի հիմնում են «Հինգի կոմիտեն», որն այնուհետև վերածվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի: Կոմիտեն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնադիր մարմինն է:
Շարժման կազմում են նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների ֆեդերացիան և 186 անդամ երկրների ազգային ընկերությունները: 1963թ. Ժնևի համաժողովում որոշում է ընդունվում աշխարհի բոլոր երկրներում Կարմիր խաչի Ազգային ընկերություններ ստեղծելու մասին:
Սպիտակի երկրաշարժից հետո 1989թ. Ֆեդերացիան Հայաստանում բացեց իր գրասենյակը: Երկար տարիների նվիրյալ աշխատանքը մարդասիրական կազմակերպությանը բերել է մեծ համբավ ու վստահություն:
Նմանատիպ նյութեր
2379 դիտում
16:35 08-05-2020
Այսօր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է
1630 դիտում
19:12 08-05-2019
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է
1447 դիտում
12:56 08-05-2021
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3277 դիտում
15:40 20-10-2024
Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են ստացել ռումբերի տեղադրման մասին
1006 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
832 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար