211652_close_icon

Հայտնի է Օլանդի կողմից նորընտիր նախագահ Մակրոնին լիազորությունները փոխանցելու օրը

views-count3668 դիտում article-date 14:26 08-05-2017
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, թե երբ կփոխանցի նախագահի լիազորությունները երկրի նորընտիր նախագահ, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին, հայտնել է BFM TV-ն։ Դա տեղի կունենա մայիսի 14-ին։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց՝ Մակրոնին ձայն է տվել ընտրողների 66,1 տոկոսը, ինչի շնորհիվ էլ վերջինս հաղթանակ տարավ արդեն նախկին մրցակից, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի նկատմամբ։

Նմանատիպ նյութեր