Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը
Հանրապետության տարածքում մայիսի 9-10-ը առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 12-ին կնվազի 3-4 աստիճանով:
[img]http://shamshyan.com/ups/images/0062600001494244446836665.jpg[/img]
Երևան քաղաքում մայիսի 9-10-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]http://shamshyan.com/ups/images/0166480001494244436476955.jpg[/img]